27 Դեկ
2024
0.1° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու 2 տարբերակ է առաջարկում ընդդիմությանը

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելու 2 տարբերակ է առաջարկում ընդդիմությանը

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը ներկայացնող
Հայկ Մարությանը Երևանի ավագանու ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարած մյուս
3  ընդդիմադիր ուժերին քաղաքապետի պատոնը զբաղեցնելու 2 տարբերակ է առաջարկել։

«Մենք առաջարկում ենք առաջադրել քաղաքապետի թեկնածու, և մնացած ընդդիմադիր 3 ուժերը
առանց որևէ պայմանավորվածությունների և կոալիցիաներ կազմելու, առանց նախապայմանների
գան և քվերակեն մեզ համար։

Սա շատ ազնիվ կլինի մեր ընտրողների նկատմամբ,
ոչ մեկը դուրս չի գա իր սկզբունքներից և մեր նպատակը` զրկել ՔՊ-ին քաղաքային իշխանությունից,
ի կատար կածվի։

Մնացած ուժերը դառնում են ընդդիմություն և
իրենց վերահսկողական գործառույթները իրականացնում են որպես ավագանու անդամներ», – ասել
է Մարությանը։

Նա ներկայացրել է նաև երկրորդ տարբերակը։

«Եթե ընդդիմադիր ուժերը չեն համաձայնում առաջին տարբերակին, մենք կարող ենք գնալ նոր
քաղաքային ընտրությունների։

Իշխանությունն ունի 24 մանդատ, հետևաբար կարող
է  չապահովել առաջին նիստի քվորումի համար
33 ձայնը։

Ընդդիմությունը կարող է այնպես կազմակերպել, որ նիստը չկայանա, քաղաքապետ չընտրվին
,և մենք գնանք նոր ընտրությունների», – ասել է Մարությանը։