27 Դեկ
2024
-0.1° c ԵՐԵՎԱՆ
1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ըմբիշ Վազգեն Թևանյանը ջախջախել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Ըմբիշ Վազգեն Թևանյանը ջախջախել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ

Բելգրադում ընթացող
ըմբշամարտի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ, ազատ
ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը 12:2 հաշվով հաղթել է օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի եռակի
չեմպիոն ադրբեջանցի Հաջի Ալիևին։ Հայ մարզիկը տպավորիչ հաղթանակից հետո  դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Թևանյանը պայքարը
սկսել էր 1/16 եզրափակչից՝ 9։0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Բելառուսը ներկայացնող
ռուսաստանցի Նյուրգուն Սկրյաբինի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում հաղթել էր Տաջիկստանի
ներկայացուցիչ Աբդուլմաջիդ Կուդիևին՝ 8։6 հաշվով։