03 Փտր
2025
-0.7° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է ԱՊՀ երկրների դեսպանների հետ

Սերգեյ Լավրովը Մոսկվայում հանդիպել է ԱՊՀ երկրների դեսպանների հետ

Փետրվարի 3-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանում հավատարմագրված ԱՊՀ անդամ երկրների դեսպանների ավանդական հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։

Միջոցառման ընթացքում ամփոփվել են Ռուսաստանի նախագահությամբ 2024 թվականին ԱՊՀ ֆորմատով համագործակցության արդյունքները։ Նախանշվել են 2025 թվականի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի, նացիզմի դեմ պայքարում խաղաղության և միասնության տարվա հիմնական խնդիրները՝ շեշտը դնելով արտաքին քաղաքականության համակարգման հետագա ամրապնդման, տնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև անվտանգության ոլորտներում համագործակցության ավելացման վրա։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել արդի գլոբալ և տարածաշրջանային խնդիրների շուրջ, այդ թվում՝ Եվրասիայում հավասար և անբաժանելի անվտանգության նոր ճարտարապետություն ձևավորելու շուրջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնության իրականացման համատեքստում։

Աջակցություն է արտահայտվել այս տարի ԱՊՀ-ում Տաջիկստանի Հանրապետության նախագահության առաջնահերթություններին։