12 Մար
2025
15.2° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արմեն Սարգսյանի սպանությունը մարդկության դեմ ուղղված արարք է. ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ

Արմեն Սարգսյանի սպանությունը մարդկության դեմ ուղղված արարք է. ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ

ԴԺՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ղեկավար և «Արբատ» կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանությունը մարդկության դեմ ուղղված արարք է։ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն այսպես է որակել Սարգսյանի մահվան հանգամանքը։

«Նրա մահը մեծ կորուստ է հայ համայնքի, հայ ժողովրդի և Սարգսյանների ընտանիքի համար։ Նա բարեպաշտ հավատացյալ էր, ընտանեկան ավանդական քրիստոնեական արժեքների պահապան։ Նրա մահը սարսափելի ողբերգություն է։ Սա անընդունելի և աններելի արարք է՝ ուղղված մարդկության դեմ»,– ասել է Եզրաս արքեպիսկոպոսը։

Սրբազանն ընդգծել է, որ Արմեն Սարգսյանը մեծ ներդրում է ունեցել ռուս–հայկական հարաբերությունների ամրապնդման գործում, ինչպես նաև աջակցել է Դոնբաս ուղարկվող մարդասիրական օգնությանը։

Ռազմագերիներ