USAID-ն կփակվի. ի՞նչով է հայտնի այս կառույցը
64-ամյա կազմակերպության՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության գործունեությունը դադարեցվել է։ Ամեն բան սկսվեց Իլոն Մասկի գրառումից, որում USAID-ին մեղադրեց հանցավոր կազմակերպություն լինելու համար, ապա հայտարարեց, որ Թրամփը համաձայնել է փակել գործակալությունը։ Եվ առավոտյան արդեն ՄԶԳ-ի X-ի հաշիվը, որն ուներ գրեթե մեկ միլիոն հետևորդ, այլևս չկա։ Կազմակերպության կայքը նույնպես անհասանելի է։