03 Փտր
2025
-0.8° c ԵՐԵՎԱՆ
3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունական մի քանի կղզիներում դպրոցները փակվել են երկրաշարժի պատճառով

Հունական մի քանի կղզիներում դպրոցները փակվել են երկրաշարժի պատճառով

Հունաստանի Սանտորինի, Ամորգոս, Փարոս, Անտիպարոս և Նաքսոս կղզիներում իշխանությունները արտակարգ իրավիճակների արձագանքման ուժեր են տեղակայել, ինչպես նաև փակել դպրոցներն ու մանկապարտեզները մի շարք ցնցումներից հետո, գրել է Kathimerini-ն։

Սեյսմոլոգները չեն բացառել հետագա ուժեղ ցնցումները։ Փրկարարները կանխարգելման նպատակով վրաններ են տեղադրել՝ մարդկանց ժամանակավորապես տեղավորելու համար:

Հյուրանոցների սեփականատերերին հանձնարարվել է միջոցներ ձեռնարկել շենքերի հնարավոր փլուզման ռիսկերը նվազեցնելու համար։ Տեղի բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվում խուսափել մեծ խմբերով հավաքվելուց, հայտնել է կայքը։

Փետրվարի 2-ին Սանտորինիի մերձակայքում մի շարք ցնցումներ են տեղի ունեցել։ Փետրվարի լույս 3-ի գիշերը սեյսմոլոգները հայտնել են 4,2 մագնիտուդով նոր երկրաշարժի մասին։