Շահրամանյանն անդրադարձել է Արցախի շրջափակման հետևանքով տեղահանված բնակչության մոտ ստեղծված սոցիալական խնդիրներին
Սեպտեմբերի 18-ին Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը
հանդիպել է 2020 թ. պատերազմի հետևանքով Հադրութի շրջանից տեղահանված բնակչության մի
խումբ ներկայացուցիչների հետ՝ շրջանի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանի և Հադրութի
քաղաքապետ Վահան Սավադյանի գլխավորությամբ․ հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության
գլխավոր վարչությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի շրջափակման հետևանքով
տեղահանված բնակչության մոտ ստեղծված սոցիալական խնդիրները:
«Կառավարությունը կշարունակի շրջափակման հետևանքների մեղմանն ուղղված
աջակցության ծրագրերը՝ ուշադրության կենտրոնում պահելով խոցելի խմբերին»,-նշել է Շահրամանյանը՝
մասնակիցներին ներկայացնելով հանրապետությունում ստեղծված հումանիտար աղետն ու անվտանգային
մարտահրավերները։