Եթե Մարությանը կիսի մեր՝ ամբողջական իշխանափոխության օրակարգը, մենք կօգնենք նրան համապատասխան ձայներ հավաքել․ Անդրանիկ Թևանյան
Ինձ համար քաղաքապետ դառնալը նպատակ չէ, մենք գնում ենք իշխանափոխության․
այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար
Անդրանիկ Թևանյանը։
«Բանակցություններ չկան, մենք լսել ենք հանրային տեսակետներ և պատրաստ
ենք քննարկել համագործակցության ձևաչափերը, եթե ուժը կիսում է մեր գաղափարները՝ ամբողջական
իշխանափոխության մասով։ Մենք կարող ենք օգնել, որ Մարությանը համապատասխան ձայներ հավաքի
և դա կանենք, եթե նա կիսի մեր օրակարգը ամբողջական իշխանափոխության մասով։ Մենք չենք
հավակնում որևէ պաշտոն վերցնել, պատրաստ ենք համագործակցության»,- ասել է նա՝ անդրադառնալով
«Հանրային ձայնը» և «Ազգային Առաջընթաց» կուսակցության հետ կոալիցիա կազմելու լուրերին։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու
ընտրություններից հետո որևէ քաղաքական ուժ չի հավաքել անհրաժեշտ քանակության ձայներ։