04 Փտր
2025
0.4° c ԵՐԵՎԱՆ
4.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Honda-ն առաջարկել է Nissan-ին դառնալ իր դուստր ձեռնարկությունը

Honda-ն առաջարկել է Nissan-ին դառնալ իր դուստր ձեռնարկությունը

Ճապոնական Honda Motor ավտոարտադրողն առաջարկել է տեղական մեկ այլ խոշոր ավտոարտադրողի՝ Nissan Motor-ին, դառնալ իր դուստր ձեռնարկությունը: Այս մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը։

Հատկանշական է, որ սկզբնական պլանը, որը պաշտոնապես հայտարարվել էր 2024 թվականի դեկտեմբերին, նախատեսում էր երկու կորպորացիաների բիզնեսների ինտեգրում՝ համատեղ հոլդինգային ընկերության ստեղծման միջոցով։ Առայժմ հայտնի չէ, թե Nissan-ը ինչպես է նախատեսում արձագանքել Honda-ի առաջարկին:

Ճապոնական երկու խոշոր կոնցեռնների միջև առաջարկվող դաշինքը տեղի վերլուծաբանների կողմից դիտվում է որպես էլեկտրական մեքենաների շուկայում չինական ավտոարտադրողների հետ աճող մրցակցության պատասխան: Միաձուլման դեպքում համաշխարհային ավտոարդյունաբերությունը կստեղծի աշխարհում երրորդ խոշորագույն կորպորացիան՝ զիջելով միայն ճապոնական Toyota-ին և գերմանական Volkswagen-ին:

Փորձագետները կարծում են, որ նման քայլը ներդրումներ կգրավի ավելի ակտիվ մրցակցության համար ամերիկյան Tesla-ի և չինական BYD-ի հետ, որոնք առաջատարներ են էլեկտրական մեքենաների համաշխարհային շուկայում։