16 Ապր
2025
12.4° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիան ու Կատարը ստորագրել են ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ

Թուրքիան ու Կատարը ստորագրել են ռազմական համագործակցության մի շարք արձանագրություններ

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը պաշտոնական այցով մեկնել է  Կատար և հանդիպել Կատարի  փոխվարչապետ և պաշտպանության հարցերով պետնախարար Շեյխ Սաուդ բեն Աբդուրահման բին Հասան բեն Ալի Ալ Թանիի հետ, գրում է Ermenihaber-ը։

Հանդիպման արդյունքում ստորոգրվել են մի շարք արձանագրություններ երկու երկրների պաշտպանության նախարարությունների պատվիրակությունների միջև:

Ստորագրված արձանագրությունները ներառում են համատեղ ներդրումային և համագործակցության ծրագրեր:

Համագործակցության արձանագրությունները ստորագրվել  են Կատարի «‎Barzan Holding»‎-ի և թուրքական «‎ASFAT A.Ş.»‎  և  «‎MKE A.Ş»‎ ռազմարդյունաբերական ընկերությունների միջև:

 

Ռազմագերիներ