04 Փտր
2025
2.4° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հավաքական չեմ վերադառնա, պահը կգա, բոլորն էլ կիմանան ճիշտը․ Հենրիխ Մխիթարյան

Հավաքական չեմ վերադառնա, պահը կգա, բոլորն էլ կիմանան ճիշտը․ Հենրիխ Մխիթարյան

Հավաքական չեմ վերադառնա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը: Այս մասին «Ազատությանն» ասել է ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը, ես այդ որոշումը կայացրել եմ իմ զգացմունքներից ելնելով, ոչ-ոք ինձ չի ստիպել, միայն կարող եմ ասել, որ այս պահին որոշումս փոխելու մտադրություն չունեմ։ Հավաքական չեմ վերադառնա»,- ասել նա՝ պատասխանելով այն հարցին, թե եթե ֆեդերացիայի նախագահի փոփոխություն լինի, հնարավո՞ր է՝ ինքը վերադառնա ազգային հավաքական։

Անդրադառնալով այն հարցին, թե վերջին շրջանում Հայաստանի հավաքականը բավականին բարդ իրավիճակում է, և ինչ հնարավոր քայլեր պետք է արվեն այդ վիճակից դուրս գալու համար, նա պատասխանել է․«Արդեն 3 տարուց ավելի ես չեմ խաղում հավաքականում, չգիտեմ ներքին խոհանոցը, չգիտեմ, թե ինչն է պատճառը, միայն կարող եմ հաջողություն մաղթել մեր տղաներին, որ կարողանան դուրս գալ այդ իրավիճակից»։