
Google-ը կարող է աշխատել տեխնոլոգիաների ներդրման վրա, որոնք կարող են սպանել մարդկանց. Bloomberg
Google-ը թարմացրել է արհեստական ինտելեկտի (AI) օգտագործման իր սկզբունքները՝ հանելով այն կետը, որը կկանխեր AI-ի օգտագործումը զենքի համար. հայտնել է Bloomberg-ը։
Ինչպես գրել է գործակալությունն, այս սկզբունքները նախկինում ներառում էին «AI հավելվածներ» կոչվող կետը, ըստ որի՝ ընկերւթյունը չպետք է կիրառեր «տեխնոլոգիաներ, որոնք առաջացնում կամ կարող են առաջացնել ընդհանուր վնաս», այդ թվում՝ զենք։
«Մենք հավատում ենք, որ ժողովրդավարական երկրները պետք է առաջնորդեն արհեստական ինտելեկտի զարգացման ճանապարհն՝ առաջնորդվելով ազատության, հավասարության և մարդու իրավունքների հարգման հիմնական արժեքներով։ Մենք կարծում ենք, որ ընկերությունները, կառավարությունները և կազմակերպությունները, որոնք կիսում են այդ արժեքները, պետք է միասին աշխատեն՝ ստեղծելու արհեստական ինտելեկտ, որը պաշտպանում է մարդկանց, խթանում է գլոբալ աճը և աջակցում ազգային անվտանգությանը», – նշվել է հայտարարությունում։
Ըստ Մարգարետ Միտչելի, ով ղեկավարում էր Google-ի AI-ի էթիկայի խումբը, այս քայլը կարող է նպաստել նրան, որ Google-ը կարող է աշխատել տեխնոլոգիաների ներդրման վրա, որոնք կարող են սպանել մարդկանց: