27 Դեկ
2024
2.4° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե որևէ թեկնածու չստանա 33 ձայն, քաղաքապետի ընտրության երկրորդ փուլ կանցկացվի․ սահմանադրագետ

Եթե որևէ թեկնածու չստանա 33 ձայն, քաղաքապետի ընտրության երկրորդ փուլ կանցկացվի․ սահմանադրագետ

Ընտրական օրենսգիրքը Երևանի քաղաքապետի ընտրության համար համար
երկու սցենար է նախատեսում․ ABC Media-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ
Գոհար Մելոյանը։

Նա նշեց, որ այս պահին կա մանդատների բաշխման նախնական պատկեր։

Առաջին սցենարի դեպքում ավագանու ընտրությանը ներկայացվում է մեկ
թեկնածու․ այս դեպքում այլ թեկնածուն պետք է ավելի քան 40 տոկոս կողմ
ձայն ստանա։

«Բայց այս տարբերակը մի կողմ թողնենք, որովհետև ակնհայտ է, որ երկրորդ
սցենարի հետ ենք գործ ունենալու»,- ասաց Գոհար Մելոյանը։

Երկրորդ սցենարի դեպքում առաջադրվում են մեկից աելի թեկնածուներ․
ի՞նչ է տեղի ունենում այս դեպքում։

«Տարանջատենք մի քանի փուլ՝ ըստ հերթականության։ Առաջին փուլում
ընտրված է համարվում այն թեկնածուն, որի կողմ է քվեարկել ավագանու թվի ընդհանուր ձայների
մեծամասնությունը։ Ավագանին կազմված է 65 անդամից, հետևաբար պետք է լինի 33 կողմ ձայն,
որպեսզի այդ թեկնածուներից որևէ մեկը համարվի համայնքի ղեկավար, այսինքն` Երևանի քաղաքապետ։
Եթե որևէ մի թեկնածու չի ստանում անհրաժեշտ քանակի ձայներ, ապա տեղի է ունենում երկրորդ
փուլ»,- ասաց սահմանադրագետը։

Այս փուլն ավելի պարզեցված է․ ներկայացված թեկնածուներից ընտրվում
է այն թեկնածուն, որն ստանում է առավելագույն թվով կողմ ձայներ։ Օրինակ՝  եթե
մեկը ստանա, ենթադրենք, 12 ձայն, իսկ մյուսները՝ 12-ից պակաս, ապա ընտրված է համարվում
12 կողմ  ձայն ստացած թեկնածուն։

«Այս պարագայում օրենսդրությունը մի քանի լուծում է տվել, որպեսզի
որևէ բացի չառերսվենք։ Եթե երկու թեկնածու հավասար ձայներ են ստանում, այս դեպքում
նշանակվում է լրացուցիչ քվեարկություն, որը կարող ենք անվանել երրորդ փուլ։ Լրացուցիչ
քվեարկության ընթացքում քվեարկություն է տեղի ունենում այս երկու հավասար ձայն ստացած
թեկնածուների օգտին, և ընտրված է համարվում այն թեկնածուն, որը կրկին կստանա առավել
ձայներ»,- ասաց Մելոյանը։

Նրա խոսքով, եթե այնպիսի պատահականություն է տեղի ունենում, որ
կրկին ձայների քանակը հավասար է լինում, ապա այս դեպքում ընտրված է համարվում տարիքով
ավագ թեկնածուն։

«Առկա իրավիճակում, երբ 50+1 ձայնի տոկոսային հարաբերակցությամբ
ուժ այս պահին առկա չէ և, ըստ էության՝ հաշվի առնելով քաղաքական խոսույթը, ենթադրվում
է, որ հավանական կոալիցիաներն են առաջինը իշխանության հետ «Հանրապետություն» կուսակցությունը,
որոնք միասին ստանում են 32 ձայն, և երկրորդ հավանական կոալիցիան կարող է լինել անցողիկ
շեմը հաղթահարած մյուս երեք ուժերի միջև՝ «Ազգային Առաջընթաց», «Հանրային ձայն» և
«Մայր Հայաստան» դաշինք։ Այստեղ պետք է հետևենք զարգացումներին, արդյոք վերոնշյալ ուժերը
մեկը մյուսի հետ կկազմե՞ն կոալիցիոն դաշինքներ և հանդես կգան հայտարարություններով»,-
ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։