27 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
1.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ծանրամարտի տղամարդկանց հավաքականն  աշխարհի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը

Հայաստանի տղամարդկանց հավաքականը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք
Էր-Ռիադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել
է առաջին հորիզոնականը. հայտնում է armsport.am-ը։

Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկամարտի երկու մեդալ
է նվաճել ԱԱ-ում։ 67 կգ քաշային Գոռ Սահակյանը երկամարտի 312 կգ (142+170) արդյունքով
դարձել է աշխարհի 88-րդ առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ գերծանր քաշային Վարազդատ
Լալայանը երկրորդ անգամ հռչակվել է  աշխարհի
փոխչեմպիոն՝ երկամարտի 460 կգ արդյունքով։

Գոռ Սահակյանը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում,
իսկ Լալայանը պոկում և հրում վարժություններում է արժանացել փոքր բրոնզե մեդալներին։

Հիշեցնենք՝ աշխարհի 88-րդ առաջնությանը 120 երկրների ավելի քան
700 մարզիկ-մարզուհիներ էին հայտավորված: Ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային
էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: