05 Փտր
2025
5° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ է թաքնված Փաշինյանի՝ ԱՄՆ այցի ստվերում

Ի՞նչ է թաքնված Փաշինյանի՝ ԱՄՆ այցի ստվերում

40-ից ավելի կրոնական կազմակերպություն, 120-ից ավելի երկրի ներկայացուցիչներ․ Միացյալ Նահանգներում փետրվարի 3-7-ը տեղի է ունենալու Կրոնական ազատության գագաթնաժողովն ու  «Ազգային աղոթքի նախաճաշ, որոնց մասնակցում է՝ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի, Արարատ Միրզոյանի և Արսեն Թորոսյանի հետ։

Առաջին հայացքից անմեղ թվացող այս միջոցառումների ընթացքում ակնկալվում են քաղաքական նշանակություն ունեցող հանդիպումներ։ Այնինչ, ամենակարևորը մնում է ստվերում։ Կրոնական կոչվող  այս միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը՝ դարձել է  սեպ հայ-չինական հարաբերությունների միջև, սպառնալիք՝  հայ-իրանական հարաբերությունների համար: