27 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
3.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց․ «ՀայաՔվե»

Ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավար լինելուց․ «ՀայաՔվե»

«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունը մշտադիտարկել է Երևանի ավագանու
ընտրության նախընտրական քարոզչությունը, քվեարկության ընթացքն ու ձայների հաշվարկը
Երևանի բոլոր ընտրատարածքներում։

Նշվում է, որ ընտրությունները հեռու էին ազատ, արդար, թափանցիկ
ու ժողովրդավար լինելուց։

«Զանգվածաբար գործադրվել է վարչական ռեսուրս՝ իշխանամետ քարոզչությանը
ծառայեցնելով պաշտոնեական լիազորությունները, հանրային նյութական, ֆինանսական և տեղեկատվական
ռեսուրսները։

Քվեարկության գործընթացն ուղեկցվել է հանձնաժողովների անդամների
հանդեպ գործադրված ճնշումներով, մեծ թվով քաղաքացիների՝ տարբեր լծակների գործադրմամբ
ընտրատեղամասեր բերելով, վստահված անձանց ու դիտորդների իրավունքների ոտնահարումներով,
տեղամասերում բացահայտ քարոզչության դրսևորումներով և այլն։

Որպես հետևանք՝ արձանագրվել է նաև այս ընտրություններին աննախադեպ
ցածր մասնակցություն»,-ասված է հայտարարության մեջ։