
Մինչ ԱՄՆ-ն և Իսրայելը ծրագիր են պատրաստում Գազայի բնակիչների վերաբնակեցման համար, ԵՄ-ն այն համարում է ապագա Պաղեստին պետության անբաժանելի մասը
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հանձնարարել է բանակին պատրաստել ծրագիր, որը թույլ կտա Գազայի բնակիչներին կամավոր լքել անկլավը և մեկնել աշխարհի ցանկացած կետ, հաղորդել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ես ողջունում եմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համարձակ ծրագիրը: Գազայի բնակիչներին պետք է տրվի ելքի և ներգաղթի ազատություն, ինչպես դա ամբողջ աշխարհում է: Ծրագիրը կներառի ցամաքային անցումներով ելքի տարբերակներ, ինչպես նաև ծովային և օդային ճանապարհով ելքի հատուկ միջոցներ», – նշվել է նախարարի հայտարարության մեջ:
Եվրամիության ներկայացուցիչը РИА Новости-ի հետ զրույցում, իր հերթին, նշել է, որ ԵՄ-ը Գազայի հատվածը համարում է ապագա Պաղեստին պետության անբաժանելի մասը և հավատարիմ է «երկու պետության» սկզբունքի վրա հիմնված լուծմանը։
«Մենք ի գիտություն ենք ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները: ԵՄ-ը հաստատակամորեն հավատարիմ է մնում երկու պետությունների լուծմանը, որը, մեր կարծիքով, երկարաժամկետ խաղաղության միակ ճանապարհն է ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների համար: Գազան ապագա պաղեստինյան պետության անբաժանելի մասն է»,- նշել է գործակալության աղբյուրը Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն «վերահսկելու է» Գազայի հատվածը և պատասխանատու կլինի տարածաշրջանի վերականգնման աշխատանքների համար: Միաժամանակ նա Գազայի ներկայիս հատվածն անվանել է «քանդման վայր» և հայտարարել, որ դրա բնակիչները պետք է ընդմիշտ մեկնեն այլ երկրներ՝ որպես նրանց բնակության վայրեր առաջարկելով, մասնավորապես, Հորդանանը կամ Եգիպտոսը։ Նա նաև չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է իր բանակն ուղարկել Գազա և խոստացել է, որ անձամբ կայցելի այդ հատվածը։ Ավելի վաղ հանրապետականները ԱՄՆ Կոնգրես են ներկայացրել օրինագիծ, որով Հորդանան գետի արևմտյան ափի շրջանի անվանումը պաշտոնական փաստաթղթերում փոխարինվում է աստվածաշնչյան «Հրեաստան և Սամարիա» բառով։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը դատապարտել է Գազայի հատվածից պաղեստինցիներին արտաքսելու և անկլավի վրա ամերիկյան վերահսկողություն սահմանելու մասին Թրամփի խոսքերը։ Իսրայելի արտաքին գործերի նախարար Գեդեոն Սաարը, ելույթ ունենալով խորհրդարանում, Գազայի հատվածն անվանել է «ձախողված փորձ» և կոչ է արել լսել Թրամփի գաղափարներն՝ անկլավի բնակիչներին այլ երկրներում վերաբնակեցնելու վերաբերյալ: