![Ադրբեջանը պաշտոնապես ծանուցել է երկրում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության դադարացման մասին Ադրբեջանը պաշտոնապես ծանուցել է երկրում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության դադարացման մասին](https://abcmedia.am/wp-content/uploads/2025/02/1212.jpeg)
Ադրբեջանը պաշտոնապես ծանուցել է երկրում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և ԱՄՆ ՄԶԳ-ի գործունեության դադարացման մասին
Ռուսական կողմին պաշտոնական ծանուցում է ուղարկվել Ադրբեջանի տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ, հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։
«Ադրբեջանը շարունակում է իր ազգային շահերը պաշտպանելու իր հետևողական կուրսը և ցույց է տալիս, որ մտադիր չէ հանդուրժել արտաքին միջամտությունն իր ներքին գործերին՝ անկախ նրանից, թե որտեղից է այն գալիս», – նշվել է հաղորդագրության մեջ։
«Մեր երկիրն ինքը դարձել է դոնոր և արտաքին օգնության կարիք չունի, հատկապես, երբ նման օգնությունը տրամադրվում է ոչ թափանցիկ սխեմաների հիման վրա, իսկ կազմակերպությունների կառուցվածքը կրում է բացահայտ հետախուզական բնույթ»,- նշել են աղբյուրները։
Ավելի վաղ ամերիկյան կողմին ևս պաշտոնապես տեղեկացվել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Ադրբեջանում գործունեություն ծավալելու իրավական հիմք չունի և պետք է դադարեցնի իր գործունեությունը։