Ակնայի ճանապարհով Ստեփանակերտ հասած բեռը ԿԽՄԿ պահեստում է
ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ մարդասիրական մեքենան, որն անցել
է Ակնայի ճանապարհով, արդեն Ստեփանակերտում է. այն այժմ բեռնաթափվում է ԿԽՄԿ-ի պահեստում․
տեղեկացնում են ռուսական խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքը։
«Բեռը ներառում է մանկական տակդիրներ, ներարկման
և կաթիլային ներարկման համար նախատեսված հավաքածուներ: Այժմ ԿԽՄԿ երկրորդ շարասյունը
Քաշաթաղի միջանցքով շարժվում է դեպի Արցախ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
Հումանիտար օգնության մատակարարումը հնարավոր
է եղել սկսել ՌԴ-ի և ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ»,-ասվում է գրառման մեջ։