27 Դեկ
2024
2.3° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իշխանությունը փորձելու է «անասնագողության եղանակով» ոչ իշխանական ուժերից վերցնել քաղաքի կառավարումը․ Վահե Հովհաննիսյան

Իշխանությունը փորձելու է «անասնագողության եղանակով» ոչ իշխանական ուժերից վերցնել քաղաքի կառավարումը․ Վահե Հովհաննիսյան

Երեք խմբակցությունների և հանրային ճնշման խնդիրն է՝ խափանել «անասնագողության»
ծրագիրը․
ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծերի խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Այս պահին կարող ենք անել միայն հրատապ հետևություն/վերլուծություն,
խորքայինի համար մի քիչ ժամանակ է պետք։ Ընտրությունների գիշերվանից հետո շվարած հանրությունը,
գիտակից շերտերը, մենք բոլորս հետևությունների կարիք ունենք։

Հրատապը հետևյալն է. իշխանությունը փորձելու է «անասնագողության
եղանակով» ոչ իշխանական ուժերից պոկել 1-2 հոգի և վերցնել քաղաքի կառավարումը։ Այդ
ճանապարհին նա կարող է անգամ գնալ հանրության հետ իբր փոխզիջման և քաղաքապետ դնել ոչ
թե «չընտրված Ավինյանին» (մեղքը բարդելով նրա վրա), այլ՝ մեկ ուրիշ ՔՊ-ականի։ Երեք
խմբակցությունների և հանրային ճնշման խնդիրն է՝ խափանել «անասնագողության» ծրագիրը։

Բայց նույնիսկ եթե դա լինի, խորքային հետևությունները, զարգացումները
և սպասվող հեռանկարը սրանից չեն փոխվում։ Դրա մասին առաջիկայում մանրամասն կխոսեմ։
Երեկվանից շատ բան է փոխվել»,- գրել է Հովհաննիսյանը։