19 Հուլ
2025
30.4° c ԵՐԵՎԱՆ
21.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Իրաքի քրդաբնակ գյուղերը

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Իրաքի քրդաբնակ գյուղերը

Թուրքիան շարունակում է օդային հարվածներ հասցնել Իրաքում գտնվող քուրդ զինյալների հենակետերին․ գրում է Ermenihaber-ը։

Ըստ քրդական աղբյուրների հայտնած տեղեկությունների՝ Իրաքի Սուլեյմանիյե շրջանի քրդաբնակ գյուղերից մի քանիսը ենթարկվել են Թուրքիայի օդուժի հրթիռակոծմանը:

Որպես պատճառ առաջ է քաշվում այն հանգամանքը, որ տեղի քուրդ զինյալները լուրջ դիմադրություն են ցուցաբերել Թուրքիայի զինուժի դեմ մարտերում:

Աղբյուրը նշում է, որ զոհերի ու վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Ռազմագերիներ