20 Նոյ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
1.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բերձորի միջանցքով տեղափոխվել է ալյուր, Ակնայի ճանապարհով՝ արտասահմանյան  արտադրության բժշկական պարագաներ

Բերձորի միջանցքով տեղափոխվել է ալյուր, Ակնայի ճանապարհով՝ արտասահմանյան արտադրության բժշկական պարագաներ

Սեպտեմբերի 18-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի
գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության
հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ
մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ
Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով՝ արտասահմանյան (ռուսական, շվեյցարական) արտադրության
բժշկական և հիգիենայի պարագաներ, որոնք փորձաքննությունից հետո կհատկացվեն համապատասխան
գերատեսչություններին և կօգտագործվեն ըստ կարիքների:

Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

Նշվում է, որ մի քանի օր հետո կրկին նույն ուղղություններով ՌԴ
Ռոստով քաղաքից բեռների տեղփոխում է նախատեսվում ԿԽՄԿ-ի մեքենաներով: