
Ո՞վ է ԱՄՆ նախագահի կողմից դեսպան նշանակված հայ իրավաբանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Նորվեգիայում դեսպան նշանակված Մայքլ Կավուկջյանը ամերիկահայ իրավաբան է: Մինչ նշանակումն աշխատել է White & Case իրավաբանական ընկերությունում՝ որպես ավագ գործընկեր։
Ներկայացրել է բազմաթիվ առաջատար ընտանիքների և ֆինանսական հաստատություններ շահերը բարդ վեճերում, զբաղվել է գույքերի կառավարման հարցերով:
Կավուկջյանն իր իրավաբանական կարիերայի ողջ ընթացքում՝ ավելի քան 35 տարի աշխատել է White & Case-ում: Եղել է Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) օպերացիոն աշխատակից։ Նա արտաքին հարաբերությունների խորհրդի ցմահ անդամ է և Հուվերի ինստիտուտի վերահսկիչների խորհրդի անդամ։
Բացի իրավաբանական գործունեությունից՝ Կավուկջյանը ԱՄՆ Հանրապետական կուսակցության խոշոր նվիրատուներից է. ակտիվ քաղաքական և հասարակական գործունեություն է ծավալել։
The Robb Report-ը նրան անվանել է ԱՄՆ-ի 100 լավագույն փաստաբաններից մեկը։
Մայքլ Կավուկջյանը նաև ներգրավված է մի շարք հասարակական և բարեգործական նախաձեռնություններում, աջակցելով կրթական և մշակութային ծրագրերին։ Նրա գործունեությունը նպաստում է հայ համայնքի և ամերիկյան հասարակության միջև կապերի ամրապնդմանը։
Ավարտել է Հարվարդի և Սթենֆորդի համալսարանները, գիտի անգլերեն և ռուսերեն: