29 Նոյ
2024
-1.9° c ԵՐԵՎԱՆ
-3.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախ մտած հումանիտար բեռներում հայկական և ադրբեջանական բեռներ չկան, սա ինտեգրում չէ․ Մետաքսե Հակոբյան

Արցախ մտած հումանիտար բեռներում հայկական և ադրբեջանական բեռներ չկան, սա ինտեգրում չէ․ Մետաքսե Հակոբյան

Դատելով տեսանյութերից՝ ԿԽՄԿ և ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ
Արցախ տեղափոխվող բեռները հատել են նաև Հակարի կամուրջը. ABC Media-ին ասաց «Արդարություն»
խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Բեռներում չկան հայկական, ադրբեջանական ու
թուրքական ապրանքներ։ Դրանք տեղեկատվական շտաբի նշած արտասահմանյան ծագում ունեցող
ապրանքներ են, որոնք երկու կողմից ուղեկցել են ԿԽՄԿ և ՌԴ-ի խաղաղապահները։ Սա ինտեգրում
չի նշանակում, պարզապես հումանիտար ծանր իրավիճակը մեղմելու համար կողմերը, ՌԴ միջնորդությամբ,
եկել են համաձայնության, որ առանց փոխզիջման կամ զիջման՝ սննդի խնդիրը կարգավորվի գոնե
մեկ-երկու օր։ Սա միջանկյալ լուծում է, որը հնարավորություն կտա հետագայում ավելի ճիշտ
ձևով կազմակերպել բանակցային գործընթացը»,- ասել է Հակոբյանը։

Նա նշել է, որ Արցախում խնդիրը ոչ թե հումանիտար է, այլ քաղաքական։
«Մինչև քաղաքական լուծում չտրվի, հումանիտար կայուն վիճակ չենք կարող ունենալ»։