Լաչինի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Կարմիր Խաչը Արցախին հումանիտար օգնություն է փոխանցել
ԿԽՄԿ-ն հումանիտար օգնություն է ուղարկել շրջափակված Արցախ՝ միաժամանակ
օգտագործելով Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն ու Լաչինի միջանցքը։ Ադրբեջանական լրատվամիջոցները
տեսանյութեր են հրապարակել։
Նշվում է, որ բեռները ներառում են ալյուր և դեղորայք։
Հիշեցնենք, որ երեկ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել էր, որ
Արցախի իշխանությունը համաձայնություն է տվել երկու ճանապարհներով համաժամանակյա բեռներ
ստանալուն։