ԿԽՄԿ-ն սնունդ և բժշկական օգնություն է տրամադրել Արցախում մնացած հայերին
Կարմիր խաչը սնունդ և բժշկական օգնություն է տրամադրել Արցախում
մնացած հայերին։
Արցախում բնակվող հայերի վերաբերյալ ստույգ վիճակագրական տվյալներ
կազմակերպությունը չունի. այս մասին Ազատությանն ասել
է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։
Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունը այս պահին ներկա է Լեռնային
Ղարաբաղում, շարունակում է աշխատել։
25 մարդու կազմակերպությունը օգնել է, որպեսզի նրանք հեռախոսազանգի
կամ տեսակապի օգնությամբ կապ հաստատեն Հայաստանում կամ արտերկրում գտնվող իրենց հարազատների
հետ։ Նրանցից 20-ին մարդասիրական օգնություն են ցուցաբերել՝ սնունդ կամ հիգիենայի պարագաներ,
նաև բժշկական օգնություն են տրամադրել։