Փաստացի Երևանը չընտրեց ավագանի, առկա է լեգիտիմության ճգնաժամ․ Արտակ Զաքարյան
Փաստացի Երևանը չընտրեց ավագանի: Այս մասին
գրել է ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«28%-ի շուրջ 2-3 %-ը կարծում եմ կլինի անվավեր:
25-26 %-ը` մեկ մարդու ընտրության համար,
գուցե վատ ցուցանիշ չէ, բայց մի ամբողջ ավագանու համար` կոչվում է լեգիտիմության ճգնաժամ:
Երևանի ավագանին, և հատկապես նրա ընտրած քաղաքապետը,
լինելու է գուցե լեգալ, բայց հաստատ` ոչ լեգիտիմ: Նա բարոյական ու քաղաքական իրավունք
չի ունենալու խոսել Երևանի ու երևանցիների անունից:
Առավել ևս` Նիկոլն ու իր դավադիր խմբակն այլևս
իրավունք չեն ունենալու խոսել հայ ժողովրդի անունից»։