12 Փտր
2025
-5.9° c ԵՐԵՎԱՆ
-8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը խրախուսում է Վրաստանի մասնակցությունը «3+3» ձևաչափի հանդիպումներին

Ադրբեջանը խրախուսում է Վրաստանի մասնակցությունը «3+3» ձևաչափի հանդիպումներին

Վրաստանի մասնակցությունը «3+3» ձևաչափի հանդիպումներին խրախուսվում է տարբեր մակարդակներում․ հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն՝ ի պատասխան ադրբեջանական ԶԼՄների հարցմանը։

Նա ընդգծել է, որ դեռ հայտնի չէ, թե որտե՞ղ և ե՞րբ տեղի կունենա այս ձևաչափով հաջորդ հանդիպումը։

Հիշեցնենք, որ տարածաշրջանի պետությունների (Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, Թուրքիա, Իրան, Ռուսաստան) միջև հարաբերությունների ամրապնդմանն ուղղված «3+3» խորհրդատվական հարթակի հանդիպումը վերջին անգամ կայացել է 2024 թվականի հոկտեմբերի 18-ին Թուրքիայում։ Ավելի վաղ վրացական կողմը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների համատեքստում՝ չի մասնակցի «3+3» ձևաչափին։