
ՌԴ Պետդումայի պատգամավորը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»
ՌԴ Պետդումայի զբոսաշրջության հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուևի մուտքն Ադրբեջան պաշտոնապես արգելվել է՝ իբր «Ադրբեջանի հասցեին վիրավորական և սպառնալից հայտարարություններ անելու» պատրվակով։
Երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն նշել է, որ սա Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներին «անցանկալի անձանց» ցուցակում ընդգրկելու առաջին դեպքը չէ։ Օրինակ՝ ավելի վաղ այս ցուցակում ընդգրկվել են ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը և Ընտանիքի պաշտպանության հարցերով կոմիտեի փոխնախագահ Վիտալի Միլոնովը։ Հաջիզադեն շեշտել է, որ «անցանկալի անձանց» ցուցակում ընդգրկված բոլոր այս պատգամավորները Ռուսաստանի իշխող կուսակցության՝ «Միասնական Ռուսաստան»-ի անդամներ են։
Ավելի վաղ ՌԴ պատգամավոր Նիկոլայ Վալուևը, մեկնաբանելով Ադրբեջանում «Ռուսական տան» փակումը, պահանջել է փակել ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները Ռուսաստանում, սահմանափակել բիզնեսը, արտաքսել երկրում ապօրինի բնակվող ադրբեջանցիներին և այլն։