12 Փտր
2025
-6.3° c ԵՐԵՎԱՆ
-8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի իշխանությունները երկխոսության չեն գնա նույնիսկ ամերիկյան նոր վարչակազմի ճնշման ներքո․ Արաղչի

Իրանի իշխանությունները երկխոսության չեն գնա նույնիսկ ամերիկյան նոր վարչակազմի ճնշման ներքո․ Արաղչի

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ նոր միջուկային գործարքի չեն գնա: Այդ մասին, մասնավորապես, ասել է երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ այդպես արձագանքելով Թրամփի վերջին հայտարարություններին։

Վերջինս փետրվարի 5-ին հայտարարել էր, որ կցանկանար Իրանի հետ կնքել «վերիֆիկացված» միջուկային խաղաղության համաձայնագիր, որը Թեհրանին թույլ կտա խաղաղ զարգանալ և բարգավաճել։ Փետրվարի 9-ին Թրամփն Իրանին կոչ էր արել անհապաղ սկսել դրա ուղղությամբ աշխատանքը՝ հայտարարելով, որ Իրանի դեմ ռազմական գործողություններ վարելու փոխարեն պատրաստ է գործարք կնքել այդ երկրի հետ:

Արաղչին նշել է, որ Իրանն այլևս չի վստահում միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու ԱՄՆ առաջարկներին. Թեհրանում իշխանությունները երկխոսության չեն գնա նույնիսկ ամերիկյան նոր վարչակազմի ճնշման ներքո: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն խախտել է ԳՀՀԾ մասով իր խոստումը, ըստ այդմ՝ Թեհրանը չի վստահում ԱՄՆ-ի կողմից բանակցությունների առաջարկներին և չի վարի դրանք նույնիսկ ճնշման, ուժի ներքո: