![ՌԴ-ն գլխապտույտների մեջ ընկած Ալիևին իրականության զգացողությունը վերադարձնելու լայն հնարավորություններ ունի ՌԴ-ն գլխապտույտների մեջ ընկած Ալիևին իրականության զգացողությունը վերադարձնելու լայն հնարավորություններ ունի](https://abcmedia.am/wp-content/uploads/2025/02/weyzvnce5ck7xnxyh7lfdadmmihdjtjqyerfnioc-750-500-resize.webp)
ՌԴ-ն գլխապտույտների մեջ ընկած Ալիևին իրականության զգացողությունը վերադարձնելու լայն հնարավորություններ ունի
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների և տելեգրամյան ալիքների, ՌԴ Անվտանգության խորհուրդը համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ դիտարկում է «Բաքվի կողմից ագրեսիվ էսկալացիային, որը հակասում է երկրների միջև կնքված պայմանագրերի և համաձայնագրերի, այդ թվում՝ 2022 թվականի Դաշնակիցների փոխգործակցության պայմանագրի ոգուն և տառին, պատասխան միջոցների ձեռնարկման հարցը»:
«Ալիևը գլխապտույտների մեջ է ընկել Ղարաբաղը ձեռք բերելուց հետո և մոռացել է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի մասին», – նշել է Կրեմլի աղբյուրը:
Ընդգծվել է, որ Ռուսաստանը Բաքվին իրականության զգացողությունը վերադարձնելու լայն հնարավորություններ ունի։ Ադրբեջանցի աշխատանքային միգրանտներից Ռուսաստանից իրենց հայրենիք տրանսֆերները (տարեկան միջինում ավելի քան 1 մլրդ դոլար) կազմում են Ադրբեջանի տարեկան բյուջեի եկամուտների մոտավորապես 7%-ը։ Դրանց արգելափակումն անմիջապես կազդի նրա դեֆիցիտի և պետական ծախսերի վրա: Ադրբեջանական մատակարարումները Ռուսաստանի Դաշնություն հիմնականում բաղկացած են բանջարեղենից և մրգերից, որոնք հաճախ վերաարտահանվում են Թուրքիայից։ Միաժամանակ Ռուսաստանը Ադրբեջանին հացահատիկ, կաթնամթերք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ է մատակարարում։ Ադրբեջանում սննդամթերքի ընդհանուր գնումների 30%-ը գալիս է Ռուսաստանից։ Մոսկվան կարող է բացառել Բաքվի նավահանգիստը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքից: Բացի այդ՝ հնարավոր է, որ արգելափակվեն ադրբեջանական նավթի մատակարարումները Եվրոպա Նովոռոսիյսկով, ինչը կհանգեցնի Բաքվի արտարժութային եկամուտների կտրուկ անկմանը։ Վերջապես, Ռուսաստանը կարող է վերանայել իր քաղաքականությունն, այսպես կոչված, «լեզգինյան խնդրի» նկատմամբ։ Խոսքը գրեթե 100 հազար լեզգիների մասին է, որոնք ապրում են Ադրբեջանի հյուսիսում, որոնք սահմանակից են Դաղստանի տարածքներին, որտեղ բնակվում են իրենց եղբայրները: