11 Փտր
2025
-3° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանը երբեք Ռուսաստանի դաշնակիցը չէր և կարող է դիտարկվել միայն որպես «իրավիճակային գործընկեր»․ Զատուլին

Ադրբեջանը երբեք Ռուսաստանի դաշնակիցը չէր և կարող է դիտարկվել միայն որպես «իրավիճակային գործընկեր»․ Զատուլին

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Ադրբեջանը երբեք Ռուսաստանի դաշնակիցը չէր և կարող է դիտարկվել միայն որպես «իրավիճակային գործընկեր»։

«Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում Զատուլինը նշել է, որ Ադրբեջանում աճում են դժգոհությունները Ռուսաստանի դեմ, չնայած ներողություն են խնդրել դժգոհություններ առաջացրած միջադեպերի համար, այդ թվում՝ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված ողբերգության համար։

«Ադրբեջանը որոշել է որքան հնարավոր է երկար գրգռել այդ վերքը»,- ընդգծել է նա։

Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը երկար ժամանակ փորձում է հարմարավետ պայմաններ ստեղծել Ռուսաստանի հետ փոխգործակցության համար, սակայն ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում այդ երկրի ​​իշխանությունները ցուցադրում են իրենց իրական վերաբերմունքը՝ կենտրոնանալով Թուրքիայի՝ որպես իրենց հիմնական դաշնակցի վրա։

«Ռուսաստանը եղել և մնում է խոցելի վիճակում՝ Արևմուտքի հետ հակամարտության պատճառով, և Ադրբեջանը օգտվում է դրանից՝ մեզ համար խնդիրներ ստեղծելով», – ամփոփել է Զատուլինը։