20 Նոյ
2024
7.2° c ԵՐԵՎԱՆ
4.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
85 ընտրող գրանցված է ոստիկանական ակադեմիայի, 86-ը՝ ՀՖՖ-ի, 159-ը՝ Նորքի գերեզմանատան տարածքում. «Հայաքվե»

85 ընտրող գրանցված է ոստիկանական ակադեմիայի, 86-ը՝ ՀՖՖ-ի, 159-ը՝ Նորքի գերեզմանատան տարածքում. «Հայաքվե»

85 հոգի գրանցված է ոստիկանական ակադեմիայի տարածքում, 86 մարդ է գրանցված  Ֆուտբոլի ֆեդերացիայի տարածքում, 159 ընտրող գրանցված
է Մալյան նրբանցք 4/34 հասցեում: Սա համապատասխանում է Նորքի գերեզմանատանը:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է «Հայաքվե» նախաձեռնության ներկայացուցիչ
Աննա Կոստանյանը:

Նրա խոսքով, ընտրատեղամասերից մեկում գրանցման սարքի հետ խնդիր է եղել անձնագրերի ճանաչելիության
մասով

 «Այսինքն սարքը անձնագիրը չի ճանաչել: Մեկ այլ դեպքում 6/11 տեղամասում ընտրողը
մոտեցել է այլ ընտրողի, որ «օգնի» քվեարկելու, լավ է, որ ֆիքսվել է փաստը, հորդորել
են նախագահին հեռացնելու այդ մարդուն քվեախցիկի մոտից:

 Կենտրոնի տեղամասերից մեկում քաղաքացիներից մեկը ահազանգել է «Հայաքվեի» թեժ գծին,
որ հարակից տարածքում ակտիվ մի խումբ կա, որոնք իրենք իրար մեջ խոսում են մարդկանց
ավտոբուսներով բերելու եւ քվեարկելու մասին:

 10/12 տեղամասում հանձնաժողովի նախագահը վերցրել է խախտումների արձանագրման համար
նախատեսված մատյանը և չի թողել, որ դիտորդը համապատասխան արձանագրությունն այնտեղ իրականացնի»,-ասաց
«Հայաքվե» նախաձեռնության  ներկայացուցիչը: