14 Մար
2025
11.1° c ԵՐԵՎԱՆ
8.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հալեպի նահանգում բախումներ են սկսվել քրդերի և սիրիական ուժայինների միջև

Հալեպի նահանգում բախումներ են սկսվել քրդերի և սիրիական ուժայինների միջև

Անցած գիշեր Հալեպի նահանգում կատաղի բախումներ են սկսվել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ, SDF) քրդական կազմավորումների և Սիրիայի ընդհանուր անվտանգության վարչության ուժերի միջև. SDF-ի շարքերում կան սպանվածներ։ Տեղեկությունը հայտնում է «Sham FM» ռադիոկայանը:

«Բախումները եղել են Հալեպի նահանգի հյուսիսարևելյան Մանբիջ քաղաքի մերձակայքում գտնվող Տիշրին ամբարտակի շրջանում», – նշում է լրատվամիջոցը:

Ըստ ռադիոկայանի` Ընդհանուր անվտանգության վարչության ուժերը Հալեպի Այն էլ-Արաբ քաղաքի հարավային ծայրամասերում գրոհել են SDF-ի մի շարք անցակետեր։

Ռազմագերիներ