12 Փտր
2025
-2.7° c ԵՐԵՎԱՆ
-5.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հունաստանի ՊՆ ղեկավարը հերքել է Հայաստանին Ս-300 ԶՀՀ-ների փոխանցման մասին լուրերը

Հունաստանի ՊՆ ղեկավարը հերքել է Հայաստանին Ս-300 ԶՀՀ-ների փոխանցման մասին լուրերը

Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հերքել է Հայաստանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցելու ծրագրերի մասին հրապարակումները:

Դենդիասը պատասխանել է «Հունական լուծում» խորհրդարանական կուսակցության առաջնորդ Կիրիակոս Վելոպուլոսի պատգամավորական հարցմանը, որն ուղարկվել էր դեռևս 2024 թվականի դեկտեմբերի կեսերին։

Հարցման մեջ ասվում էր, որ մի շարք հրապարակումների համաձայն՝ պաշտպանության նախարարությունը մտադիր է շահագործումից հանել ռուսական զենիթային համակարգերը, այդ թվում՝ Ս-300-ները, և դրանք փոխարինել նոր՝ Իսրայելում կամ այլ երկրում արտադրված համակարգերով: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դրանից հետո նախատեսվում է այդ միջոցները զիջել Հայաստանի ՀՕՊ-ին՝ «Ֆրանսիայի և այլ գործընկերների հետ լայն ռազմավարական համագործակցության շրջանակներում»:

«Համապատասխան հարցին ի պատասխան հայտնում եմ, որ զենիթային սպառազինության համակարգերը երրորդ երկրներին հանձնելու մասին որոշում չի կայացվել: Ամեն դեպքում, Ազգային պաշտպանության նախարարության քաղաքականության գլխավոր չափանիշը Հունաստանի տարածքի ցանկացած կետում երկրի պաշտպանունակությունն ամբողջ ծավալով պահպանելն է», – պատասխանել է նախարարը։