16 Նոյ
2024
12.2° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թույլ չենք տա արգելափակել Հայաստանի հետ մեր կապը․ Իրանի արտգործնախարար

Թույլ չենք տա արգելափակել Հայաստանի հետ մեր կապը․ Իրանի արտգործնախարար

«Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը
կապում է Իրանը Հայաստանի հետ», – Թեհրանում լույս տեսնող արաբալեզու «Ալ-Վեֆաք» թերթին
տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Նույն հարցազրույցի ընթացքում նախարարը մեկ անգամ ևս պնդել է, որ Թեհրանը Ռուսաստանին
հարվածային անօդաչու թռչող սարքեր չի մատակարարում։

«Մենք բազմիցս ենք մերժել այդ պնդումը՝ այն անհիմն որակելով», – նշել է Աբդոլլահիանը։