20 Ապր
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
8.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևը հույս է հայտնել, որ Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի «անարդար և անազնիվ» մոտեցումը Թրամփի օրոք պատմություն կդառնա

Ալիևը հույս է հայտնել, որ Ադրբեջանի նկատմամբ ԱՄՆ-ի «անարդար և անազնիվ» մոտեցումը Թրամփի օրոք պատմություն կդառնա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ աշխատելու նախկին փորձը շատ դրական էր։

 «Մենք հիշում ենք այն ժամանակները, երբ նախագահ Թրամփը ղեկավարում էր Միացյալ Նահանգները, և մեր հարաբերությունները շատ հաջող էին զարգանում՝ ի տարբերություն վերջին չորս տարիների, երբ դրանք ամբողջովին վատթարացան՝ Ադրբեջանի հանդեպ Բայդենի վարչակազմի անարդար և անազնիվ մոտեցման պատճառով։ Մենք ակնկալում ենք, որ այս չորս տարիները, որոնք համարում ենք ԱՄՆԱդրբեջան հարաբերություններում կորցրած տարիներ, կդառնան պատմություն, և մենք կվերսկսենք աշխատանքը», – հայտարարել է Ալիևը։

Նա նշել է, թե արևմտյան շատ առաջնորդներ անհանգստացած են Թրամփի նախագահության պատճառով։ «Արևմտյան որոշ առաջնորդներ շատ անարդար են վարվել նախագահ Թրամփի նկատմամբ, և, իհարկե, նրանք մտահոգված են, որ հիմա, թերևս, եկել է պատասխանատվություն կրելու ժամանակը», – նշել է Ադրբեջանի ղեկավարը՝ ընդգծելով, որ այլ լուրջ պատճառներ չի տեսնում ԱՄՆում փոփոխություններով մտահոգվելու համար։

Ռազմագերիներ