30 Մայ
2025
19° c ԵՐԵՎԱՆ
10.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ և Սիրիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ և Սիրիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

ՌԴ և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ահմեդ ալ-Շարաան հեռախոսազրույց են ունեցել. տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Մտքերի հանգամանալից փոխանակություն է տեղի ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի շուրջ։ Ռուսական կողմն ընդգծել է իր սկզբունքային դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Սիրիայի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության։ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի անփոփոխ պատրաստակամությունը՝ աջակցելու Սիրիայում սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այդ թվում՝ դրա բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելուն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ երկկողմ համագործակցության զարգացման լայն օրակարգ մշակելու համար։ Հեռախոսազրույցը կրել է կառուցողական, գործնական և բովանդակալից բնույթ, նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ռազմագերիներ