24 Փտր
2025
-6.8° c ԵՐԵՎԱՆ
-11.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սնուփ Դոգը Հայաստանում չկայացած համերգի հոնորարը հետ է վերադարձրել

Սնուփ Դոգը Հայաստանում չկայացած համերգի հոնորարը հետ է վերադարձրել

Հայտնի ռեփեր Սնուփ Դոգը Հայաստանում նախատեսված, բայց այդպես էլ չկայացած համերգի համար ստացված հոնորարը հետ է վերադարձրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Սնուփ Դոգին վճարված հոնորարը արտիստի կողմից փոխանցվել է համերգի կազմակերպիչ «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։

Ըստ ընկերության տրամադրած տեղեկատվության՝ 2023 թվականի սեպտեմբերին նախատեսված համերգային ծրագրի իրականացման համար «Դոպինգ Սփեյս» ընկերությունը կատարել է ծախսեր, ներառյալ՝ Սնուփ Դոգի հոնորարը, վաճառված տոմսերի մեծ մասի գումարները գնորդների ցանկությամբ վերադարձվել է նրանց և ներկայումս մի շարք տոմսերի գումարներ նույնպես գտնվում են վերադարձման փուլում։