20 Նոյ
2024
5° c ԵՐԵՎԱՆ
1.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենին իմպիչմենթ է սպառնում

Բայդենին իմպիչմենթ է սպառնում

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կարող է
քվեարկել նախագահ Ջո Բայդենի իմփիչմենթի հետաքննությունը պաշտոնականացնելու օգտին.
գրում է Reuters-ը։

Քվեարկությունը կարող է տեղի ունենալ հինգշաբթի՝ դեկտեմբերի
14-ին։ 

«Սպասվում է, որ հանրապետականների կողմից վերահսկվող ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը
կքվեարկի դեմոկրատ նախագահ Ջո Բայդենի իմփիչմենթի պաշտոնական հետաքննության շուրջ»,-
ասվում է հրապարակման մեջ:

Ներկայացուցիչների պալատի հանրապետականները
մեղադրում են դեմոկրատ նախագահին և նրա ընտանիքին քաղաքական որոշումներից անօրինական
շահույթ ստանալու համար. խոսքն այն ժամանակահատվածի մասին է, երբ Բայդենը փոխնախագահ
էր Բարաք Օբամայի 2009-2017թթ. նախագահության տարիներին: