15 Ապր
2025
10.4° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երկու բարեկիրթ մարդկանց խոսակցություն էր, որն ապշեցրեց շատերին․ Լավրովը՝ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին

Երկու բարեկիրթ մարդկանց խոսակցություն էր, որն ապշեցրեց շատերին․ Լավրովը՝ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը երկու բարեկիրթ մարդկանց զրույց էր, ինչը զարմացրել է արևմտյան շատ երկրների ղեկավարների․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Արևմուտքում շատերը, սկսած Եվրամիության ղեկավարներից, ապշեցին, երբ նորմալ  խոսակցություն տեղի ունեցավ երկու դաստիարակված, քաղաքավարի մարդկանց միջև. մարդկանց, ովքեր   չեն մոռանում տարաձայնությունները, իսկ դրանք շատ են, քիչ չեն, բայց ովքեր նաև հիանալի հասկանում են, որ քաղաքականությունը նստել, խոսելն ու հատման կետեր գտնելն է»,- ասել է Լավրովը։

Ռազմագերիներ