
Թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբը Սպերցյանի համար առաջարկել է 10 մլն եվրո․ «Կրասնոդար»-ը համաձայնել է, ՀՖՖ-ն՝ խոչընդոտել
Թուրքիայի բարձրագույն խմբում հանդես եկող «Տրաբզոնսպոր» ֆուտբոլային ակումբը ցանկություն է հայտնել իր շարքերում տեսնել ռուսական «Կրասնոդար» ֆուտբոլային թիմի ավագ և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին․ գրում է Ermenihaber-ը։
Այդ նպատակով 2025-ի հունվարին թուրքական ակումբը համապատասխան առաջարկ է արել ռուսական ակումբին։
Ըստ թուրքական աղբյուրի՝ «Կրասնոդարը» տվել է համաձայանություն, սակայն տրանսֆերը չի կայացել հայկական կողմի միջամտության պատճառով։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանը դեմ են հանդես եկել հայ ֆուտբոլիստի թուրքական ակումբ տեղափոխվելուն։
Թուրքական աղբյուրը դա համարել է քաղաքական պատճառներից բխած հետևանք։ Նշվում է, որ թուրքական ակումբը Սպերցյանին իր շարքերում տեսնելու համար պատարստ է եղել վճարել 10 մլն եվրո։