
Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ. Վրաստանի նախագահն ընդունել է Հայաստանի դեսպանին
Փետրվարի 14-ին, Օրբելիանիների պալատում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին։ Դեսպանը շնորհավորել է Մ․Ղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի հարաբերությունները կշարունակեն զարգանալ ռազմավարական գործընկերության ոգուն համահունչ․ հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։