19 Փտր
2025
10.2° c ԵՐԵՎԱՆ
2.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպայի համար  սպառնալիքը ներսից է բխում, ոչ թե Ռուսաստանից կամ Չինաստանից. ԱՄՆ փոխնախագահ

Եվրոպայի համար սպառնալիքը ներսից է բխում, ոչ թե Ռուսաստանից կամ Չինաստանից. ԱՄՆ փոխնախագահ

Ճգնաժամը, որին բախվում է Եվրոպան, իր իսկ գործողությունների հետևանքն է․ Մյունխենի համաժողովում  հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ-Դի Վենսը։

Նա նշել է`ԱՄՆ-ին ավելի շատ մտահոգում է այն, որ Եվրոպան նահանջում է իր որոշ կարևոր արժեքներից։ Վենսի խոսքով` ԵՄ-ի խնդիրն այն է, որ իշխանությունները պետք է հաստատեն ժողովրդավարության իրենց մանդատը, նրանք չպետք է վնասեն ընդդիմախոսներին, նրանց բանտ նետեն կամ ճնշում գործադրեն լրատվամիջոցների վրա:

«Եվրոպայի դեպքում ինձ ամենաշատ անհանգստացնող սպառնալիքը ո՛չ Ռուսաստանն է, ո՛չ Չինաստանը, ո՛չ էլ որևէ այլ արտաքին դերակատար: Ինձ մտահոգում է այն սպառնալիքը, որը բխում է հենց Եվրոպայի ներսից, նահանջը Միացյալ Նահանգների և Եվրոպայի համար ընդհանուր հիմնարար արժեքներից», – ասել է Վենսը:

ԱՄՆ փոխնախագահը Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի համար մեղադրել է եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնք վերջին տարիներին գիտակցված որոշումներ են կայացրել։ Նա հավելել է, որ այդ ճգնաժամը վակուումից չի առաջացել։

Խոսելով եվրոպական խնդիրների մասին՝ նա հիշատակել է Ռումինիայում ընտրությունների չեղարկումը և ընդգծել, որ նման վտանգ կա նաև Գերմանիայում։

«Ռումինիայի ընտրությունները չեղարկվել են «երերուն կասկածների» պատճառով»,– հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը։