19 Փտր
2025
9° c ԵՐԵՎԱՆ
0.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աբխազիայում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում

Աբխազիայում այսօր արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում

Աբխազիայում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները․  տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

Պետության ղեկավարի պաշտոնին հինգ թեկնածու է հավակնում. հայտնի աբխազացի քաղաքական գործիչ Բադրա Գունբան, Ռուսաստանում նախկին առևտրային ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, հանրապետության վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան, ընդդիմադիր Ադգուր Արձինբան և «Սևծովյան զարգացման բանկի» նախագահ Ադգուր Խուրխումալը:

ԿԸՀ-ի տվյալներով` քվեարկության անցկացման համար 152 ընտրատեղամաս է բացվել բուն Աբխազիայում, ևս երկուսը` Ռուսաստանի տարածքում` Մոսկվայում և Չերկեսկում: Ընտրողների հիմնական ցուցակում ընդգրկված է 134 հազար մարդ։

Քվեարկության նախնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 16-ին: