Մեկնարկել են Երևանի ավագանու ընտրությունները
Երևանում ավագանու ընտրություններ են․ մասնակցում է
14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։
Առավոտյան ժամը 08։00-ից բոլոր ընտրատեղամասերը բացվել են։ Եր
475 տեղամասային կենտրոն։
Գրանցված թեկնածուներն են
– «Հանրային ձայն» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Արտակ Գալստյան),
– «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
(քաղաքապետի թեկնածու` Տիգրան Ավինյան),
– «Արդար Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի
թեկնածու` Նորայր Նորիկյան),
– «Հաղթանակ» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու`
Վիկտոր Մնացականյան),
– «Ուժը հայրենյաց» կուսակցություն (քաղաքապետի
թեկնածու` Նելլի Հարությունյան),
– «Հայաստանի եվրոպական կուսակցություն» (քաղաքապետի թեկնածու` Տիգրան Խզմալյան),
– «Ազգային առաջընթաց» կուսակցություն (քաղաքապետի
թեկնածու` Հայկ Մարության),
– «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն
(քաղաքապետի թեկնածու` Արման Ղուկասյան),
– «Հանրապետություն» կուսակցություն (քաղաքապետի
թեկնածու` Արտակ Զեյնալյան),
– «Միացյալ Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի
թեկնածու` Երվանդ Թարվերդյան),
– «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (քաղաքապետի
թեկնածու` Դավիթ Խաժակյան),
– «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Սուրեն
Պետրոսյան),
– «Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու` Մանե Թանդիլյան),
– «Մայր Հայաստան» դաշինք (կազմված է «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ
Հայաստան» կուսակցություններից, քաղաքապետի թեկնածու` Անդրանիկ Թևանյան):
Երևանում ընտրական իրավունք ունեցողների թիվը 824.250 է։
ABC Media-ն ժամը 08։55-ից կլինի ուղիղ եթերում։