23 Փտր
2025
-0.9° c ԵՐԵՎԱՆ
-6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«ՀԱՄԱՍ»-ը ազատ է արձակել ևս երեք իսրայելցի պատանդի

«ՀԱՄԱՍ»-ը ազատ է արձակել ևս երեք իսրայելցի պատանդի

«ՀԱՄԱՍ»-ը ազատ է արձակել ևս երեք պատանդի, Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ նրանք արդեն գտնվում են Իսրայելի տարածքում և նախնական զննում են անցնում: Ինչպես նախորդ դեպքերում, պատանդները ստիպված են եղել բեմ բարձրանալ մինչ ազատ արձակվելը։

ՀԱՄԱՍ-ը հանձնել է ռուսաստանցի-իսրայելցի 29-ամյա Ալեքսանդր Տրյուֆվանովին, 36-ամյա ԱՄՆ-իսրայելցի Սագի Դեկել-Հենին և 46-ամյա իսրայելցի Յաիր Հորնին։ Նրանք բոլորը գերեվարվել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Կիբուց Նիր Օզի վրա հարձակման ժամանակ։

Գերության մեջ նրանք անցկացրել են 498 օր։

Իսրայելի պաշտպանության բանակը ազատ արձակված պատանդներին ուղարկել է սահմանային կենտրոն՝ նախնական ֆիզիկական և հոգեկան փորձաքննության և հարազատների հետ հանդիպելու համար։