19 Ապր
2025
11.2° c ԵՐԵՎԱՆ
0.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ պետքարտուղարը Ֆիդանի հետ քննարկել է հակամարտությունները Հարավային Կովկասում

ԱՄՆ պետքարտուղարը Ֆիդանի հետ քննարկել է հակամարտությունները Հարավային Կովկասում

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ․ տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։ Ֆիդանի և Ռուբիոյի հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության 61-րդ համաժողովի շրջանակում։

Ռուբիոն X-ի իր միկրոբլոգում հայտնել է, որ Մյունխենում Թուրքիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը ի թիվս այլ հարցերի քննարկել է հակամարտությունները Հարավային Կովկասում ։

«Այսօր Մյունխենում հանդիպեցի Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Քննարկել ենք մեր երկրների բազմաթիվ ընդհանուր շահերն ու նպատակները, ինչպես նաև ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունների ամրապնդման ուղիները անվտանգության սպառնալիքներին դիմակայելու համար, այդ թվում՝ ԻՊ-ի դեմ պայքարի գլոբալ կոալիցիայի շրջանակում, Սիրիայում զարգացող իրավիճակը և հակամարտությունները Հարավային Կովկասում, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռազմագերիներ