16 Ապր
2025
12.4° c ԵՐԵՎԱՆ
-1.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիան չի համաձայնվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում պարտադրված խաղաղությանը․ Շոլց

Գերմանիան չի համաձայնվի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում պարտադրված խաղաղությանը․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը քննադատել  է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ առանց Եվրոպայի մասնակցության Ռուսաստանի հետ բանակցությունների նախապատրաստվելու համար և հայտարարել է, որ Գերմանիայի իշխանությունները չեն համաձայնի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում պարտադրված խաղաղությանը․ փոխանցում է  ТАСС գործակալությունը։

«Պարտադրված խաղաղությունը երբեք չի գտնի մեր աջակցությունը», – պնդել է նա՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում։

Կանցլերի խոսքով՝ «Ուկրաինայի փլուզումը խաղաղության չի հանգեցնի, իսկ սահմանները չեն կարող փոխվել ուժով»:

Շոլցի կարծիքով՝ անհրաժեշտ է շարունակել զինել Ուկրաինան նույնիսկ խաղաղության կնքումից հետո, և «քանի դեռ դա անհրաժեշտ է» կարգախոսը չի փոխվի անգամ թնդանոթները լռելուց հետո։

Ռազմագերիներ