
Jerusalem Post-ը Իսրայելի կողմից Ադրբեջանին աջակցելու կոչ անող հոդված է հրապարակել
Իսրայելական Jerusalem Post պարբերականը, որի հոդվածագիրները նախկինում հանդես էին եկել Իսրայելի կողմից Հայաստանին աջակցելու օգտին, հոդված է հրապարակել հակառակ կոչով։
Հոդվածի հեղինակ Մորդեխայ Քեդարը գրում է, որ Իսրայելը պետք է ակտիվորեն աջակցի Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում, հատկապես՝ «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության հարցում։ Այս երթուղին կարող է թուլացնել Թեհրանի ազդեցությունը տարածաշրջանում, ընդգծում է հոդվածագիրը։
Հեղինակը նշում է, որ Ադրբեջանն Իսրայելի առանցքային դաշնակիցն է՝ նավթի մատակարարման, իսրայելական զենքի գնման և Իրանի դեմ գործողությունների հնարավորություններ տալու առումներով։
«Այս գործընկերության ամրապնդումն ապահովում է ոչ միայն Իսրայելի անվտանգությունը, այլև բարձրացնում է նրա կարգավիճակը միջազգային հարթակում»,- ասված է հոդվածում։
Ադրբեջանին աջակցելը, ըստ հոդվածագրի, ոչ միայն ռազմավարական շահերին համահունչ քայլ է, այլև կրիտիկական պահին Իսրայելի հավատարմության ցուցադրումն իր դաշնակիցներին։